Dialogue

What do you usually have for breakfast?

I have eggs and a cup of milk.

Do you like a cup of tea with a cake?

Oh,yes.I like it very much.

Реклама

Անցելություն ջերմոց լաբորատոյա

Մենք այսօր գնացինք տիկին Շողիկի լաբարատորյա: Այնտեղ մենք տեսանք խամյակներ, ձկներ, կրիաներ և ծովախոզուկներ այնտեղ նաև կար լիքը տարբեր բույսեր: Այնտեղ նաև կար կիտրոնի ծառ և սուրճի ծառ, կծու պղպեղ, այնտեղ կար շատ լավ մի բույս Պասիֆլոռան, որի վրա ծաղկում է մարակուա միրգը: Մենք կտորներ էինք կտրատում Պասիվլոռաից: Այսորվա համար այսքանը:

Учебный комплекс «Мхитар Себастаци»

Я хочу поговорить о нашей школе. Я учусь в Южной школе учебного комплекса «Мхитар Себастаци». Я очень люблю свою школу. Наши классы очень светлые,  потому что в нашей школе нет стен.

У нас бывают весёлые деньки. После уроков мы можем кататься на велосипеде. Во дворе мы играем в разные игры, когда погода тёплая. У нас в школе есть много растений и мы каждый день поливаем их. У нас так же есть большая собака. Кличка собаки Медвежонок. Все дети в школе любят Медвежонка. У Медвежонка есть маленький дом за школой. Обязанность всех учеников в школе каждый день кормить Медвежонка. Летом у нас есть открытый бассейн, в котором мы плаваем после уроков. Вокруг школы много фруктовых деревьев. Иногда, когда погода бывает тёплой, мы делаем наши уроки во дворе под деревьями.

Мы проходим разные уроки: армянский язык, русский язык, английский язык, математику, естествознание, технологию и физкультуру. Я люблю все предметы, но больше всего я люблю выборочный урок кино-фото, потому что он интересный. Столько о нашей школе.

Our school

 

 

I want to speak about our school. I study at the Southern School of «Mkhitar Sebastatsi» Educomplex. I like my school very much. Our classrooms are very light because there are no walls in our school. We have joyful days here. After classes, we can ride bikes. When the weather is fine we play different outdoor games. We have a lot of plants in our school and we water them every day. We also have a big dog. Its name is Arjuk. All the children in our school love Arjuk. Arjuk has got a small doghouse behind the school. It is all the children’s duty to feed Arjuk every day. In summer we have an outdoor swimming-pool where we swim after classes. We have a lot of fruit trees around our school. Sometimes when the weather is fine we do our lessons outside, under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Maths, Nature Study, Technology and PE. I like all the subjects, but most of all I like Nature Study because it is very interesting. This is all about our school.

 

Осенний клад

Падают с ветки жёлтые монетки…
Под ногами целый клад!
Это осень золотая
Дарит листья не считая,
Золотые дарит листья
Вам, и нам,
И всем подряд.

Թափվում են ճուղերից դեղին մետաղադրամներ…

Ոտքերի տակ հարուստություն,

Սա աշուն է ոսկեգույն

Թարմացնում է տերեւները, չհաշված,
Ոսկե տերեւները տալիս են
Դուք եւ մեզ,
Եվ բոլորը անընդմեջ:

 

Աղստև գետ

Akhstev800px-Agstev3

Աղստև  գետը  հոսում է Հայաստանում՝ Լոռու և Տավուշի  մարզերում, և Ադրբեջանում: Այն փոքրիկ առվակի տեսքով սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթից՝ 2985մ բարձրությունից: Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Ունի 133 կմ երկարություն: Հայաստանում երկարությունը 81 կմ է: Աղստև գետի ստորին հոսանքը Ադրբեջանի տարածքում է, կոչվում է Աղստաֆա։ Գետը սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից`

  • հալոցքային (45%)
  • ստորերկրյա (29%)
  • անձրևային (26%)

Խոշոր վտակներից հայտնի են

  • Բլդանը,
  • Հաղարծինը,
  • Սառնաջուրը,
  • Պայտաջուրը,
  • Գետիկը,
  • Ոսկեպարը

Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Վարարում է գարնանը և ամռան սկզբին:Այդ ժամանակ  վտակները վերածվում են սելավների, պատճառում  ավերածություններ:

ՀՀ տարածքում Աղստևի վրա կառուցված է Ջողասի ջրամբարը:

Գետը հիմնականում  անտառածածկ է:   Շրջակայքում կառուցվել են բազմաթիվ առողջարաններ և հանգստյան տներ, սառնորակ և հանքային  ջրերի աղբյուրներ: Ջուրն անուշահամ է, ձկնառատ, օգտագործվում է ոռոգման նպատակով:

UWC- Դիլիջան, Այբ, ԹՈՒՄՈ

UWC – Աշխարհի  Միացիալ Քոլեջ

UWC Դիլիջան

UWC-new

UWC-ն աշխարհի դպրոցների միավորում է,  համաշխարհային կրթական շարժում, որի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ կրթությունը կարող է համախմբել տարբեր  ծագում ունեցող երիտասարդներին ` հնարավոր դարձնել սոցիալական դրական փոփոխություններ՝ փոխակերպվող կրթական փորձի  և երիտասարդ սովորողների խիզախ գործունեության միջոցով : Այստեղ սովորող երիտասարդների  բազմազան խմբի համար UWC-ն  հանդես է գալիս որպես դրական փոփոխությունների գործակալ:

Դպրոցներում ուսուցումը իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: Այս  կրթական ցանցի շրջանակներում աշխարհում գործում է 17 դպրոց, որոնցից  մեկն է Դիլիջանի միջազգային դպրոցը: Այդ բոլոր դպրոցներում սովորում են աշակերտներ  155 երկրներից : Ներառված են հիմնականում 16-19 տարեկան պատասխանատու և ստեղծարար պայծառ գաղափարներով երիտասարդներ: Ամբողջ ցանցում սովորողների թիվը միջինում կազմում է 9500 աշակերտ: Բացառություն է կազմում Սինգապուրը, որտեղ սովորում են ամբողջ աշակերտների կեսից ավելին՝ 5500  աշակերտ, և որոնց  տարիքային խումբը կազմում է 4-18 տարեկան: Իսկ UWC-ի Թաիլանդի դպրոցում, որտեղ սովորում է ավելի քան 380 աշակերտ,  ուսանում են մեկ ու կես տարեկանից մինչև 18 տարեկանները: UWC-ի 17 դպրոցներից առաջինը հիմնադրվել է 1962թ-ին Միացյալ Թագավորություններում և կոչվում է UWC Ատլանտյան քոլեջ:

UWC-ի Դիլիջանի միջազգային դպրոցում այսօր սովորում է 16-18 տարեկան  194 աշակերտ ավելի քան 50 երկրներից :  Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը, գործարար հաջողությունները կօգնեն կրթական ցանցին իրականացնելու  UWC-ի՝ Աշխարհի Միացիալ Քոլեջի առաքելությունը. Այն է  ապահովել  կրթություն, խաղաղություն և կայունություն աշխարհում:

Այբ դպրոց  և կրթական հիմնադրամ

logo         Ajbb

«Այբ‰ դպրոցը Երևանում գործող 12-ամյա հայկական դպրոց է, կարգավիճակով՝  հիմնադրամ (շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց): Ստեղծվել է 2011 թվականին «Այբ‰ կրթական հիմնադրամի կողմից: Ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից:

«Այբ‰ դպրոցում դասավանդումն իրականացվում է Արարատյան բակալավրիատ (ԱԲ) ծրագրով: ԱԲ-ը կրթության գերազանցության ծրագիր է, որը հիմնված է դարերի խորքից եկող իմաստության, սեփական ինքնության գիտակցման և համաշխարհային կրթության լավագույն ձեռքբերումների վրա:

Այբ-ի նպատակն է բարձրագույնին հասնել ու կրակ վառել երիտասարդների սրտում և ձևավորել ընդմիշտ սովորողների պտղաբեր համայնքներ` յուրաքանչյուրին ընձեռելով սեփական ներուժն իրագործելու և ապագայի պատասխանատվություն ստանձնելու լիարժեք հնարավորություն: Հնարավորություն է ընձեռում աշակերտներին` լիարժեքորեն իրագործելու սեփական ներուժը և մրցունակ լինելու համաշխարհային կրթական դաշտում:  ձևավորել համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ և առողջ անհատների, ովքեր ջանում են հասնել սեփական մտածողության, ապրումների և գործերի ներդաշնակության, ովքեր հետամուտ են ամբողջական լուծումների և տեսնում են սեփական ճիգերի, ձեռքբերումների, բացահայտումների իմաստն ընդհանուր պատկերի մեջ: Դպրոցում  կարևորվում է վաղ հասակից երեխայի  ոչ միայն ճանաչողությունն ու մտածողությունը, այլև զգալու գեղեցիկը և ապրել առողջ:

ԹՈՒՄՈ

Ttu

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։ Բացումից ի վեր, Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։

Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից, ինչպես նաև իրենց տրամադրության տակ ունենալով վերջին թվային գործիքները՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումո աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։

Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև գործնականում։

Թումոյի չորս հիմնական ոլորտներն են

  • անիմացիան,
  • խաղերի ստեղծումը,
  • կայքերի մշակումը ,
  • ֆիլմերի ստեղծումը

Կրթական ոլորտների հետ մեկտեղ ուսանողները նաև ծանոթանում են 21-րդ դարի զանազան հմտությունների, ինչպիսիք են

  • 3D մոդելավորումը,
  • երաժշտությունը,
  • ռոբոտաշինությունը,
  • լուսանկարչությունը,
  • գրաֆիկական դիզայնը և այլն

Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։

Թումոն ունի մասնաճյուղեր Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

2013 թվականի հունվարի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Թումո կենտրոնի բացումը ։ Թումո Դիլիջանը հագեցած է 29 Apple համակարգիչներով և հնարավորություն ունի օրական սպասարկել մինչև 90 պատանի՝ տրամադրելով նրանց յուրատեսակ ուսումնական փորձառություն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։